Արդեն մի քանի օր է ինչ համացանցում քննարկում են երգիչ Արտաշ Ասատրյանի մասնակցությունը եղբոր՝ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքին:
Սակայն հանրության աչքից չէր վրիպել նաեւ Տիգրան Ասատրյանի արտաքին տեսքը, որտեղ ակնհայտ երեւում է, թե ինչպես է երգիչը նիհարել եւ գեղեցիկ կեցվածք ձեռքբերել:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ նոյեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ Արամ Ասատրյանի որդու` Տիգրան Ասատրյանի ավագ որդու` Արամ Ասատրյանի հարսանեկան արարողությունը:
Տիգրան Ասատրյանի խոսքով` օրը հատուկ նշանակությամբ են ընտրել 11. 11.22: Հարսանեկան շքեղ արարողությանը ներկա են գտվել Հայաստանից հայտնի դեմքեր, երգիչ-երգչուհիներ:
Հարսանեկան արարողությանը ներկա էր նաև Արտաշ Ասատրյանը որդու` Գրիշա Ասատրյանի հետ, չնայած այն խոսակցություններին, թե եղբայրները որոշ հարցերում ունեցել են տարաձայնություններ:
Լ. Ե.