ԲԱ ՍԱՈՒՆԱՆԵ՞ՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային Ժողովը քննարկում էր կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է, որ Հայաստանյաց առաքելական եկեղեցուն պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող շենքերն ու շինությունները հողի եւ գույքի հարկի մասով արտոնություններ պետք է ստանան: Նախագիծը բերվել էր «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» օրենքներում եւ «Հողային օրենսգրքում» փոփոխությունների եւ լրացումների տեսքով: Եկեղեցապատկան գույքի ցանկը, որը կցված է օրենսդրական նախաձեռնությանը, կազմում է 286 միավոր: Նշենք, որ Մայր աթոռին պատկանող գույքի ցուցակում ընդգրկված են նաեւ ֆուտբոլի 11 մարզադաշտեր,  4 առանձնատներ եւ վիլլաներ, 4 արոտավայրեր, 3 պանսիոնատներ եւ առողջարաններ, 2 ճաշարան եւ սրճարան, 2 կինոթատրոն, 3 խանութ եւ տաղավար, 4 արտադրամաս եւ կոմբինատ, 2 արհեստական լճակ եւ մառան, 4 կիսակառույցներ, 1 տրակտորային կայան, 20 հողատարածք եւ 45 հողամաս,  20 բնակելի տուն, 35 բնակարաններ եւ այլն: Երբ հարցի հարակից զեկուցող Հովհաննես Մարգարյանն ընթերցում էր այս ցանկը, «արհեստական լճակից» հետո ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նկատեց` «բա սաունա չկա՞»: Այսինքն` բոլոր օբյեկտները եկեղեցու անվան տակ հողի հարկից ազատվում են:




Լրահոս