Լուսանկարը՝ համացանցից
Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը դարձավ Աշխարհի չեմպիոն։
Դավթյանը15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին՝ դառնալով անկախ Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնը սպորտային մարմնամարզությունում:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ի՞նչ է անհրաժեշտ գրավոր տարբերակով դիմումի ներկայացման համար:
Լուիզա Կիրակոսյան (27 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը եւ առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում եւ սահմանված կարգով ոչնչացվում է:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացու, իրավաբանական անձի՝ էլեկտրոնային տարբերակով հղված դիմումի, բողոքի եւ առաջարկության վրա պետք է լինի էլեկտրոնային ստորագրություն` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում եւ սահմանված կարգով ոչնչացվում է:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ո՞ր թույլտվության համար դիմել Շրջակա միջավայրի նախարարություն:
Հասմիկ Թադեւոսյան (30 տարկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Թույլտվություններ՝
l Ջրօգտագործման դեպքում,
l «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայով (ՍԻԹԵՍ) կարգավորման ենթակա վայրի կենդանիները եւ բույսերը, դրանց մասերն ու ածանցյալները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
l բուսաբանական հավաքածուներ եւ առանձին նմուշներ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
l Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի կենդանիներ եւ կենդանաբանական հավաքածուներ ու առանձին նմուշներ արտահանելու եւ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու դեպքում,
l անազատ պայմաններում բուծված թառափազգիների տեսակների նմուշների արտահանման դեպքում:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիաներ՝
l ԵԱՏՄ շրջանակներում երրորդ երկրների հետ առեւտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման եւ արտահանման դեպքում,
l վտանգավոր թափոնների գործածության գործունեության դեպքում,
l թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի՝ ԵԱՏՄ տարածք ներմուծման եւ ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
l օզոնային շերտը քայքայող նյութերի եւ հիդրոֆտորածխածինների՝ ԵԱՏՄ տարածք ներմուծման եւ ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
l վայրի կենդանիների եւ առանձին վայրի բույսերի՝ ԵԱՏՄ տարածքով տեղափոխման եւ ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում,
l Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ եւ անհետացող վայրի կենդանիների եւ բույսերի տեսակների ու դրանց մասերի եւ (կամ) ածանցյալների ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում: