Երեկ ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիին 800 հազար դրամ գրավի դիմաց բաց են թողել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի մոտից ոստիկանությունը նրան բաժին տարավ, հետո ձերբակալեց: Գասպարիի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով, սակայն նա ընդամենը ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «խուլիգա՛ն Սարգսյան» էր ասել:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ