ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի եւ Անի Քոչարյանի  դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են մասնագիտական հիվանդություն եւ աշխատանքային խեղում ստացած, ինչպես նաեւ՝ ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողի երաշխիքները:

Քնարիկ Դովլաթյան (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սույն հոդվածի 1-ին մասով` չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով:

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են անտառաշինության սկզբունքները:

Հայկ Ղազարյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անտառաշինությունը անտառների կայուն կառավարման հիմքն է:

Անտառաշինությունն ընդգրկում է`

-անտառային տնտեսության սահմանների որոշումը.

-տեղագրական աշխատանքների կատարումը եւ անտառների քարտեզագրումը.

-անտառային հողերի գույքագրումը, ներառյալ՝ բնական պայմանների նկարագրությունը, անտառների տեսակային եւ տարիքային կազմի, վիճակի, անտառային ռեսուրսների որակական եւ քանակական բնութագրերը.

-անտառավերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների, անտառավերականգնման եւ անտառապատման, անտառի պահպանության եւ պաշտպանության, ինչպես նաեւ՝ այլ տնտեսական միջոցառումների կատարման տեղի, կարգի եւ եղանակների սահմանումը՝ հաշվի առնելով անտառների տեսակային կազմը եւ  անտառային ճանապարհների առկայությունը.

-անտառներն ըստ նշանակության դասակարգելու հիմնավորումը.

-հաշվարկային հատատեղերի` անտառավերականգնման, խնամքի, սանիտարական եւ այլ հատումների ծավալների հաշվարկումը.

-անտառավերականգնման, անտառապատման, անտառների պաշտպանության, պահպանության եւ այլ անտառատնտեսական աշխատանքների ծավալների որոշումը.

-կենսաբանական բազմազանության նկարագիրը, կողմնակի եւ երկրորդական անտառանյութերի, անտառային հողերի օգտագործման հնարավորությունների որոշումը մշակութային, առողջարարական եւ ռեկրեացիոն կարիքների նպատակով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անտառաշինությունն իրավական ուժ է ստանում միայն անտառաշինական նախագծերի սահմանված կարգով հաստատվելուց հետո:




Լրահոս