Մեկնարկել է Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը․ ով կընտրվի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, տեղի է ունենում Հայաստանի ճարտարապետների պալատի ընդհանուր ժողովը, հաշվետու-վերընտրական համագումարը:

Թե ովքեր են առաջադրելու իրենց թեկնածությունները նոր նախագահի պաշտոնում, դեռեւս հայտնի չէ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:

Հարցին, թե արդյոք իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է Մկրտիչ Մինասյանը, մեր հարցմանն ի պատասխան ասաց, որ ամենայն հավանակությամբ չի առաջադրի, այդ մասին արդեն իսկ հայտարարել է:

Իսկ ArmLur.am-ի այն,հարցին, թե ինչո՞ւ եւ ի՞նչ անհրաժեշտությամբ Հայաստանի ճարտարապետների միությունը վերանվանվեց Հայաստանի ճարտարապետների պալատ, Հայաստանի ճարտարապետների պալատի վարչության անդամ Անահիտ Թարխանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Պալատն ավելի մեծ առավելություններ ունի, քան միությունը, քանի որ միությունը իրականացնում է ստեղծագործական նախաձեռնություն ճարտարապետների, իսկ պալատը ե՛ւ լիցենզավորում, ե՛ւ մասնագիտական վերապատրաստում է իրականացնում, բացի այդ պաշտպանում է ճարտարապետների մասնագիտական իրավունքները տարբեր ատյաններում»:

Համագումարը կշարունակվի նաև վաղը՝ նոյեմբերի 20-ին, իսկ թե ով կընտրվի Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ, դեռ հայտնի չէ։ ArmLur.am-ը հետևում է զարգացումներին և մանրամասները կհայտնի ավելի ուշ։




Լրահոս