ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀԿ-ն վախ չափող չէ»:

Գալուստ Սահակյան «1in.am»

Սա ասում է այն Գալուստ Գրիգորիչը, որն ամեն առիթով հայտարարում է, թե ՀՀԿ-ն ամենակուսակցություն է: Այնտեղ կան հայերեն լավ իմացողներ ու վատ իմացողներ, ոհմակի անդամներ եւ վառ անհատականություններ, ինչպիսին Գրիգորիչն է: Բայց պարզվում է, որ նրանց մեջ այդպես էլ չի գտնվում մեկը, ով «վախ չափելու» շնորհք ունենա: Կարծում ենք, որ հենց այս բացն է խանգարում երկրի իշխող կուսակցությանն ապագա հաջողություններում: Հենց «վախ չափող» գտան, ՀՀԿ-ի ձայների թիվը կեռապատկվի: Թե չէ նստած մտածում են` ինչքան բժիշկ տանեն մարզեր ու քանի կապ տուկի թել բաժանեն, որ արդյունքի հասնեն:




Լրահոս