Էստոնիայի իշխանությունները տասնյակ միլիոնավոր եվրոյի ռուսաստանյան ակտիվներ են սառեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էստոնիայի իշխանությունները Եվրամիության հետ համատեղ քննարկում են ռուսաստանյան սառեցված ունեցվածքը հօգուտ Ուկրաինայի օգտագործելու հնարավորությունը: Հանրապետությունում սառեցվել են Ռուսաստանի հետ կապված տասնյակ միլիոնավոր եվրոյի ակտիվներ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Սառեցված ակտիվների ստույգ արժեքը գործնականում հաշվարկել հնարավոր չԷ: Մասնավորապես, միջոցները սառեցվել են վարկային կազմակերպություններում, ֆինանսական հաստատություններում, բանկային հաշիվներում: Խոսքը մոտավորապես 11,7 մլն եվրոյի մասին Է: Երկրորդ կետը վերաբերում է Հարկամաքսային վարչությունում կանխավճարի սառեցված հաշվիվների միջոցներին: Այնտեղ խոսքը գնում է մոտավորապես 8,4 միլիոնի մասին», – ERR հարթակին հայտնել է Փողերի լվացման տվյալների բյուրոյի միջազգային ֆինանսական պատժամիջոցների և ֆինանսական ահաբեկչության կախման բաժնի ղեկավար Լաուրա Աուսը:

Նրա խոսքով՝ սառեցված ակտիվների ընդհանուր գումարը մշտապես փոխվում Է: Օրինակ, ընկերությունները կարող են սառեցված ակտիվներն օգտագործել՝ հոգալու այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են «սառեցված» այնպիսի ապրանքների անվտանգ պահպանումն ապահովելու համար, ինչպիսիք քիմիկատներն են: Է՛լ ավելի դժվար Է գնահատել ձեռնարկության ակտիվների ընդհանուր արժեքը, հայտարարել Է Աուսը: Նշվում Է, որ Էստոնիայի Հարկամաքսային վարչությունն ավելի քան 35 հազար ստուգում Է անցկացրել պատժամիջոցների ռեժիմի պահպանման վերահսկողության շրջանակներում, հայտնաբերվել Է գրեթե 1300 խախտում:

Դրանք առնչվում են կանխիկ եվրո, թանկ Էլեկտրոնիկա և այլ ապրանքներ Ռուսաստան արտահանելու փորձերին: Բազմաթիվ ապրանքներ վերադարձվում են, բայց բավականին մեծ թվով ապրանքներ պահվում կամ բռնագրավվում են: Սառեցված ռուսաստանյան ակտիվների օգտագործման մասին որոշում չի ընդունվել, սակայն ըստ էստոնացի փորձագետների՝ Արևմուտքում կրկին քննարկում են՝ արդյոք կարելի Է այդ միջոցների մի մասն օգտագործել ռազմական գործողությունների հետևանքով Ուկրաինային հասցված վնասը փոխհատուցելու համար:




Լրահոս