ԱՀԿ-ն կոչ է արել հարմարեցնել Covid-ի ռազմավարությունը երկրների կոնկրետ իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրները պետք է հարմարեցնեն իրենց COVID-19 համաճարակի ռազմավարությունը և ներդրումներ կատարեն բժշկական անձնակազմի վերապատրաստման մեջ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ժնևի կենտրոնակայանում՝ մեկնաբանելով մի շարք նահանգներում և տարածաշրջաններում հիվանդացության աճը:

«Այսօր մենք ավելի լավ իրավիճակում ենք, քան մեկ-երկու տարի առաջ, մենք ունենք գործիքներ, այդ թվում՝ պատվաստանյութեր՝ պայքարելու COVID-19-ի դեմ»,- ասել է ԱՀԿ-ի խոսնակ Տարիկ Յաշարևիչը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցերին։

Նոյեմբերի 14-ից 20-ը ընկած շաբաթվա ընթացքում Ճապոնիան գրանցել է նոր վարակների ամենաբարձր թիվը՝ 593,075, որին հաջորդում են Կորեայի Հանրապետությունը (364,536), Միացյալ Նահանգները (274,067), Ֆրանսիան (186,446) և Չինաստանը (158,813): Ընդհանուր առմամբ, աշխարհում յոթ օրում հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ (նոյեմբերի 7-ից 13-ը) նվազել է 5%-ով։ Միաժամանակ վարակի նոր դեպքերի աճ է գրանցվել Հարավարևելյան Ասիայում և Ամերիկայում:




Լրահոս