Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ մոդել Կարլա Բրունին հոկտեմբերի սկզբին աղջիկ էին ունեցել: Նախքան երեխայի ծնվելը` Կարլան հայտարարել էր, որ չի ցանկանա եւ թույլ չի տա, որ իր երեխայի նկարները հայտնվեն տարբեր լրատվամիջոցների էջերում կամ քննարկվեն հասարակության կողմից: Բայց… պապարացիներից ոչինչ թաքցնել չես կարող: Երեկ ինտերնետում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Կարլան, իր բալիկին գրկած, դուրս է գալիս ծննդատնից: Սակայն լուսանկարներից եւ ոչ մեկում չի երեւում երեխայի դեմքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ