«Երկիր մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները հանրապետական սփռման լիցենզիա չստացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 2-ին, տեղի է ունեցել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։

Մրցույթի մասնակիցներն են եղել հետևյալ ընկերությունները՝

1․ «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ

2․ «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ

3․ «ՇԱՆԹ» ՍՊԸ

4․ «ՄՈւԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ

5․ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ

6․ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈւՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ:

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի խոսքով՝ «Արմենիա» թիվին ստացել է՝ 106 , «Շանթ»-ը՝ 89, «Մուլտի մեդիա կենտրոնը»-ը՝ 92, «Հուսաբերը»՝ 78, Հ2-ը՝ 62 միավոր։ Այսպիսով՝ «Երկիր մեդիան» ու «Հ2»-ը լիցենզիա չեն ստացել։




Լրահոս