ArmLur.am-ը հայտնել էր,. որ ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը դիմել է ՀՀ վարչական դատարան ՝դատի տալով ՀՀ քննչական կոմիտեին:
Ինչպես հայտնի է, անցած տարի աշխատանքից ազատվել էր ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանը: Վերջինիս ազատել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում իշխանությունների դեմ արտահայտված անձանց գրառումները կիսվելու համար: ՀՀ ՔԿ Սևանի քննչական բաժնի քննիչ Անդրանիկ Անտոնյանի ազատման գործով զարգացումներ են տեղի ունենում:
ArmLur.am-ի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտնել էր , որ ինքը տեղեկություններ ունի, թե քննիչների գործողությունները մոնիթորինգի են ենթարկում, ասել է, թե ուրվականներ են փնտրում, որ «քննիչ Անդոյի» ճակատագրին արժանացնեն:
Եվ ահա մեզ հայտնի դարձավ, որ դատարանը մերժել է քննիչը հայցը: Ի դեպ, քննիչը պայմանագրային զինծառայող է դարձել եւ ծառայում է բանակում
Քնար Մանուկյան