Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական օդանավի հետ տեղի ունեցած ավիացիոն պատահարի քննությունն անհապաղ կազմակերպելու և վարելու նպատակով հանձնաժողով կստեղծվի:
Հիշեցնենք, որ վերոնշյալ պատահարը տեղի էր ունեցել Կոտայքի մարզի Ջրաբեր համայնքի տարածքում: Ավիացիոն վթարի հետևանքով «BeechCraft 95-B55» մասնավոր ինքնաթիռն էր կործանվել: Օդանավի 2 օդաչուները՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ Ալեքսեյ Պռոցենկոն՝ և Վիտալիյ Ռոգատկինը, զոհվել էին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ինքնաթիռի վթարի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը կնախագահի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Արտակարգ իրավիճակների նախագահ Արմեն Փամբուխչյանը հանձնաժողովի փոխնախագահը կլինի: Հանձնաժողովի կազմում կներգրավվեն նաև առողջապահության և պաշտպանության նախարարների տեղակալները, ինչպես նաև՝ ԱԱԾ ու ոստիկանության պետերի տեղակալներն ու այլոք:
Սևակ Վարդումյան