ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում 275 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն, որը ներառում Է մեծ քանակությամբ զինամթերք և բարձր տեխնոլոգիական համակարգեր, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և դրանց հակազդելու համար: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Ըստ գործակալության աղբյուրների՝ այդ փաթեթի մեջ մտնում են 80 հազար արկեր հաուբիցների համար և զինամթերք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, անօդաչու թռչող սարքերին հակազդելու միջոցներ, հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև HUMVEE ռազմական ավտոմեքենաներ, գեներատորներ և ռազմական այլ սարքավորումներ:
Ակնկալվում է, որ օգնության նոր փաթեթի մասին պաշտոնական հաղորդագրությունը կհրապարակվի այսօր ավելի ուշ, գրում Է գործակալությունը: Ուշագրավ Է, որ սպառազինությունների այս խմբաքանակը գումարով զիջում Է նախորդին:
Ըստ հոդվածի՝դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ ռազմական պաշտոնյաները և փորձագետները կանխատեսում են ձմեռային ժամանակաշրջանում մարտական գործողությունների մակարդակի նվազում:
Associated Press-ը նշում է, որ օգնության նոր փաթեթի հաշվառմամբ, ԱՄՆ-ը փետրվարի 24-ից ի վեր Կիևին հատկացրել Է ավելի քան 19,3 մլրդ դոլարի զենք և այլ սարքավորումներ: