Չնայած երգչուհի Անգելինա Գասպարյանը պասիվ է հայկական երգարվեստում, բայց փոխարենը շատ ակտիվ է համացանցային տիրույթում: Երգչուհին ոչ միայն ակտիվ լուսանկարներ է հրապարկում եւ հետեւորդների հետ կիսվում իր առօրյայով, այլ նաեւ հաճախ է իր էջում կազմակերպում հարց ու պաստախան եւ բավականին բուռն ձեւով է պատասխանում է իր ընտանիքին վերաբերող քննադատություններին:
Ի դեպ, հիշեցնենք, որ Անգելինա Գասպարյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դուստրն է:
Նշենք, որ Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի (Վլադիմիր Գասպարյան-խմբ) դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով եւ խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:
Ներկայացնում ենք լուսանկարներ նրա «Սթորի» բաժնից:
Լիդա Եղիազարյան
«ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼ 2022»-Ի ԲԱՑՈՒՄ
Երեկ Երեւանում պաշտոնապես մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: Այս տարի հոբելյանական է. այն անցկացվում է 20-րդ անգամ:
Մրցույթի բացման արարողությունը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, որտեղ այս տարվա բոլոր 16 երկրների պատվիրակների հետ միասին վառեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բացման արարողության հաղորդավարներն են 2011թ.-ին մրցույթում Հայաստանը ներկայացրած Դալիթան, հաղորդավար Համլետ Առաքելյանը եւ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանի պատվիրակ Արամ mp3-ն:
Ցուցադրվեց հատուկ «Մանկական Եվրատեսիլ»-ի համար գրված մյուզիքլ, ապա ելույթ ունեցան Հայաստանը տարբեր տարիներին ներկայացրած մասնակիցները: Նշենք, որ մրցույթի գլխավոր համերգը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Այս տարի մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Ֆրանսիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները եւ Ուկրաինան։ Հայաստանը ներկայացնում է 14-ամյա Նարե Ղազարյանը։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի Բրազիլիա-Հարավային Կորեա հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի 30-ամյա հարձակվող Նեյմարը։
Նա դարձել էր մեկական գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլիան հաղթել է 4:1 հաշվով եւ քառորդ եզրափակչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։
Խմբային փուլի առաջին տուրի խաղում ոտնաթաթի վնասվածք ստացած Նեյմարը երկու խաղ բաց թողնելուց հետո լիարժեք վերականգնվել է եւ մեկնարկային կազմում խաղաց 80 րոպե։
Խորվաթիա-Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։
ՎԱՃԱՌՔԸ ՍԿՍՎԵԼ Է
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի գրանցումը սկսվել է: Գրանցումը բաց է լինելու մինչեւ հունվարի 31-ը, եւ երկրպագուները, որոնք ցանկանում են մասնակցել 2024 թվականի օլիմպիական խաղերին, կարող են գրանցվել ցանկացած պահի մինչեւ այդ ժամանակը, որպեսզի կարողանան մասնակցել խաղարկությանը եւ ձեռք բերել տոմսերի փաթեթները: Տոմսերի վաճառքի հաջորդ փուլը կմեկնարկի 2023 թվականի փետրվարին, երբ կսկսվեն տոմսերի փաթեթների վաճառքները:
Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով: Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը խորհրդանշական օր է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
Մասնակից հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի օլիմպիական խաղերում 32 մարզաձեւերից կխաղարկվեն 329 մեդալներ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10.000-ը: Այս խաղերում մեկ նոր մարզաձեւ կա` «բրեյք դանս»-ը: Փարիզի օլիմպիական խաղերի մի քանի մարզաձեւերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում եւ այլն: Այս խաղերում կաշխատեն մոտ 45.000 կամավոր աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաեւ ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների եւ ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության եւ ազատության խորհրդանիշ: