ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է

Տաթեւ-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին

 

Արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզի Տաթեւ-«Սատանի կամուրջ» ավտոճանապարհին. պատճառը մի քանի կմ հատվածում մերկասառույցն է, իսկ ճանապարհը սպասարկող ընկերությունը, որի աշխատավայրը, ըստ տեղեկությունների, Գորիսում է, մատը մատին չեն խփել, որպեսզի կատարեն ճանապարհի մշակման աշխատանքներ։ Եթե ճանապարհը սպասարկող ճանշինականները մի քիչ սրտացավություն ունենային ու ժամանակին կատարեին ձնամաքրման աշխատանքներ, ապա այս «սոդոմ-գոմոր» վիճակը չէր լինի։

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Որո՞նք են ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողների իրավունքները:

Նելլի Սաղաթելյան  19 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու եւ նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունքներ։

Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներից երեխա ծնվելու դեպքում, ինչպես նաեւ նրանց մայրությունը եւ (կամ) հայրությունը որոշելիս ծնողները ամուսնության տարիքը լրանալուց հետո կարող են ինքնուրույն իրականացնել ծնողական իրավունքները:

Մինչեւ անչափահաս ծնողների ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որը անչափահաս ծնողների հետ համատեղ կիրականացնի այդ երեխայի դաստիարակությունը: Երեխայի խնամակալի եւ անչափահաս ծնողների միջեւ առաջացած տարաձայնությունները կարգավորում է խնամակալության եւ հոգաբարձության մարմինը:

ՀՀ քաղաքացիական կացության

ակտերի գրանցման գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն իրավունք ունեն ընդհանուր սկզբունքներով ընդունելու կամ վիճարկելու իրենց հայրությունը եւ մայրությունը:

 

 

 

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են հողամասերի ընդհանուր սեփականության, ընդհանուր օգտագործման իրավունքները:

 Սարիբեկ Սեդրակյան (59 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Երկու կամ մի քանի անձանց մոտ սեփականության, օգտագործման ներքո գտնվող հողամասը նրանց է պատկանում համապատասխանաբար` ընդհանուր սեփականության, ընդհանուր օգտագործման իրավունքով:

Հողամասի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքը ծագում է երկու կամ մի քանի անձանց սեփականության իրավունքով այն հողամասն անցնելիս, որը չի կարող բաժանվել առանց դրա նպատակային նշանակության փոփոխման կամ օրենքի ուժով ենթակա չէ բաժանման, ինչպես նաեւ սեփականատերերի կողմից իրենց պատկանող հողամասերը կամովին` պայմանագրի հիման վրա մեկ հողամասում միավորելիս:

Օրենքներով եւ այլ իրավական ակտերով, հողաշինարարական եւ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանվում են հողամասերի նվազագույն չափերը, որոնցից ցածր չի թույլատրվում ընդհանուր սեփականությունից առանձնացնել հողամասեր (ըստ օրենքի` անբաժանելի հողամասեր):

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սեփականատերերից մեկին պատկանող շենքի, շինության վերակառուցումը չի հանգեցնում ընդհանուր հողամասում նրա բաժնի մեծացմանը` առանց մյուս սեփականատերերի համաձայնության:




Լրահոս