Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը, 13-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:
Դեկտեմբերի 10-12-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան` 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 13-ի ցերեկը սպասվում է անձրև և մառախուղ: