Անդրբեջանցիներն այսօր առավոտյան նորից են հավաքվել Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը: ArmLur.am-ի արցախյան աղբյուրները հաստատեցին՝ պաշտոնական Բաքուն նորից սադրանքի է դիմել ու փակել դեպի Ստեփանակերտ գնացող ավտոճանապարհը:
Ադրբեջանցի, իբրև թե, բնապահպանները, այսօր նորից հավաքվել ու պահանջում են թույլ տալ Արցախի տարածքում գործող հանքավայրեր այցելել: Նախորդ շաբաթվանից սկսած, հիշեցնենք, ադրբեջանցիներն ասում են, թե ռուսական զորակազմի ներկայացուցիչներին գրությամբ են դիմել՝ թույլ տալու համար հանքավայրեր այցելել ու մոնիթորինգ իրականացնել:
Երեկ էլ՝ դեկտեմբերի 11-ին, պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հղել Մոսկվային, թե պայմանավորվածություններին համապատասխան ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների անարգել մուտքը Արցախում գտնվող հանքավայրեր:
Սևակ Վարդումյան