Բենզինն էժանացել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: ArmLur.am-ը տեղեկացավ, որ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 2.5, դիզելային վառելիքի՝ 4.5 տոկոս գնանկում:
Ի դեպ, բենզինի գինն այս նոյեմբերին նախորդ տարվա նույնժամանակահատվածի համեմատ նվազել է 3.3 տոկոսով: Բայց դիզելային վառելիքի գինը 23.9 տոկոսով աճել է: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա նոյեմբերին 2021 թվականի դեկտեմբերի համեմատ բենզինի գինը նվազել է 4 տոկոսով, իսկ դիզելային վառելիքի գծով արձանագրվել է 22.5 տոկոս գնաճ:
Նշենք, որ այս օրերին Հայաստանում ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 410-430 դրամ է, իսկ ՙպրեմիում՚ տեսակի բենզինի 1 լիտրը վաճառվում է 450 դրամի սահմաններում է: Բենզինի գնի նվազմանպատճառներից մեկը նավթամթերքի համաշխարհային շուկայում գրանցված անկումն է: Նշենք, որ այս տարվա դեկտեմբերի 5-ի տվյալներով աշխարհում բենզինի միջին գինը կազմել է 1.30 դոլար: Ի դեպ, Ռուսաստանի Դաշնությունում, բենզինի միջին գինը դեկտեմբերի 5-ի տվյալներով կազմել է 332 դրամ: Իրանում այն կազմել է 21 դրամ: Հայաստանը բենզին ներկրում է Ռուսաստանից եւ Իրանից:
Ըստ որոշ մասնագիտական շրջանակի՝ մեր հանրապետությունում բենզինի ցածր գինը դեռ կպահպանվի, չի բացառվում, որ այն առաջիկայում էլ ավելի էժանանա:
Ս.Հ.