ՄԻՊ–ը միջազգային իրավասու կազմակերպություններից պահանջել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՄԻՊ–ը Լաչինի միջանցքի հետ կապված փաստերը ներկայացրել է միջազգային իրավասու կազմակերպություններին՝ պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու մարդու իրավունքների աղաղակող ու շարունակական այս խախտումները։

▪️«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստների» գործելակերպն արտացոլող տեսանյութերն ու տեղում ռուս խաղաղապահների հետ խոսույթի բովանդակությունը բացահայտում է «ակցիայի» շինծու բնույթը»–, գրել է Քրիստիննե Գրիգորյանը։

▪️Աշխարհի հետ Արցախը կապող միակ ճանապահի փակման նպատակը շատ պարզ է՝ անտանելի հումանիտար ճգնաժամ ստեղծել ու ստիպել մարդկանց լքել իրենց տներն ու հայրենիքը։

▪️120 հազարից ավելի խաղաղ մարդիկ թակարդում են հայտնվել՝ վտանգված են նրանց կյանքի, առողջության, կենսապահովման, ազատ տեղաշարժի և այլ կենսական իրավունքները։

▪️Էթնիկ ատելությամբ (հայատյացությամբ) սնուցվող այս քաղաքականությունն ուղիղ արտոնված է ադրբեջանական իշխանությունների կողմից՝ ի հակադրումն միջազգային մարդու իրավունքների, ինչպես նաև այդ պետության կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների։




Լրահոս