ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաղվանից Արցախում կրթական հաստատությունները, որոնք ջեռուցվում են գազով, չեն աշխատի. Ռուբեն Վարդանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք արդեն մի քանի օր գտնվում ենք շատ լուրջ ճգնաժամի մեջ, այսօր էլ շարունակել է Ադրբեջանը իր ոչ մարդկային մոտեցումը մեր նկատմամբ եւ դադարեցրել է գազի մատակարարումը: Այս մասին սոցցանցի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Դա նշանակում է, որ մենք պետք է շատ խնայողական մոտենանք մեր բոլոր էներգիայի ծախսերին: Պետք է ամեն ինչ անենք, որ փորձենք պահպանել մեր ապրելաձեւը, բայց մյուս կողմից հասկանալի է, որ ճգնաժամն իրականություն է դարձել բոլորիս համար: մենք բլորս պատրաստ ենք պայքարի, նույն կարծիքի ենք, որ այս վիճակում պետք է ցույց տանք՝ ով է արցախցին, ոնց ենք մենք դիմանում բոլոր մարտահրավերներին եւ չենք վախենում ոչ մեկից: Այո, ծանր է լինելու, բայց մենք անցնելու ենք եւ հաղթելու ենք:

Մենք ստիպված ենք լինելու դպրոցները փակել, վաղվանից չեն աշխատելու այն դպրոցները եւ համալսարանները, որտեղ չկան փայտի վառարաններով տաքացնելու հնարավորություն: Մենք ունենք հնարավորություն պահելու էներգիայի մի մասը տարբեր տեղերում, բայց ամբողջը չենք կարող: Խնդրում եմ բոլորիդ խնայողական լինեք, որովհետեւ չգիտենք, թե որքան երկար է տեւելու այս իրավիճակը:Մենք ամեն ինչ անում ենք, որ այս ամենի մասին իմանա ամբողջ աշխարհը, աշխարհը տեսնի իսկական դեմքը Ադրբեջանի, որ հասկանան, որ անհնար է իրենց հետ ապրել ինչ-որ ձեւով հարաբերություն ունենալով»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա կոչ արեց արցախցիներին լինել ուժեղ եւ հավատալ, որ հաղթահարելու են այս իրավիճակը:

«Ադրբեջանցիներն ամենամեծ սխալն են արել, որովհետեւ այս տարբերակով իրենք ոչ մեկին չեն կարող ապացուցել, որ մենք կարող ենք իրենց հետ ինչ-որ ձեւով համախմբվելեւ իրա հետ միասին ինչ-որ բան անել»,-ընդգծեց Արցախի պետնախարարը:




Լրահոս