ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Գագիկ Խաչիկյանը Մոսկվայում անցկացված օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի անվան գավաթի խաղարկությունում նվաճել է 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ։

Հայաստանի միակ ներկայացուցիչը ոսկե մեդալակիր է դարձել «Նժույգ թափեր» վարժությունում։ Բրոնզե մեդալները նա նվաճել է զուգափայտում, պտտաձողում եւ բազմամարտում 47 մասնակիցների մեջ։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Որո՞նք են ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները:

Լիլիթ Գալստյան (24 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Դատարանը կարող է ամուսնությունը վավերական ճանաչել, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են դրա կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները։ Կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաեւ ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում դատարանը կարող է մերժել ամուսնացող անձի հետ կնքված ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը: Դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչեւ դատարանի կողմից գործի քննությունը, փաստորեն, ընտանիք են կազմել։

ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամուսնության դադարումից հետո ամուսնությունը չի կարող անվավեր ճանաչվել, բացառությամբ ամուսինների միջեւ օրենքով արգելված ազգակցական կապի առկայության կամ ամուսնության պետական գրանցման պահին ամուսիններից մեկի կողմից այլ չլուծված ամուսնության մեջ գտնվելու դեպքերի:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Որո՞նք են գործատուի պարտականությունները եւ իրավունքները` կապված աշխատողների ներկայացուցիչների հետ:

Կարեն Բադամյան 31 տարեկան

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Գործատուն պարտավոր է`

-հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ,

-խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը,

-ապահովել կոլեկտիվ բանակցությունների վարումը սեղմ ժամկետներում,

-սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում, իսկ ժամկետներ սահմանված չլինելու դեպքում՝ ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, քննարկել աշխատողների ներկայացուցիչների առաջարկությունները եւ տալ գրավոր պատասխաններ,

-աշխատողների ներկայացուցիչներին անվճար տրամադրել անհրաժեշտ տեղեկություններ` աշխատանքին վերաբերող հարցերի վերաբերյալ,

-կատարել կոլեկտիվ պայմանագրով սահմանված այլ պարտականություններ,

-ապահովել աշխատողների ներկայացուցչի` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացումը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատողների ներկայացուցչի կողմից գործատուի իրավունքները, օրենսդրության պահանջները կամ պայմանագրերի նորմերը խախտելու դեպքերում գործատուն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու դատարան` աշխատողների ներկայացուցչի անօրինական գործունեությունը դադարեցնելու պահանջով:




Լրահոս