Լուսանկարն արվել է Երեւանում
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչությունը տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ բեռնատար ավտոմեքենայի վարորդը շփոթել էր ճանապարհը եւ հայտնվել Աբովյան փողոցում՝ վնասելով տոնական լուսավորությունը։
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ինչպիսի՞ իրավունքներ ունի այն անձը, որն ունի ջրամատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա:
Էդգար Գասպարյան (58 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է սույն օրենսգրքով, իրավական այլ ակտերով եւ լիցենզիայով սահմանված դեպքերում ու կարգով խմելու ջրի մատակարարման եւ (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ մատուցել բաժանորդներին, իրականացնել ջրի մեծածախ վաճառք, ինչպես նաեւ իր սպասարկման տարածքում կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոռոգման ջրամատակարարման լիցենզիա ունեցող անձին իրավունք է տրվում եւ պարտավորեցվում է ոռոգման ջրի մատակարարման ծառայություններ մատուցել բաժանորդներին, համայնքներին եւ ջրօգտագործողների ընկերություններին (ջրօգտագործողների ընկերությունների միություններին), ինչպես նաեւ կառավարել, շահագործել, պահպանել, բարելավել եւ ընդլայնել իր ջրային համակարգը, իրականացնել ջրի մեծածախ վաճառք։
ԱՇԽԱՏԱՆՔ
ՀԱՐՑ. Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կոլեկտիվ աշխատանքային վեճի քննարկումը հաշտեցման հանձնաժողովի կողմից:
Մարգարիտա Լալայան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, պետք է քննարկի կոլեկտիվ աշխատանքային վեճը: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ: Հաշտեցման հանձնաժողովում վեճի քննարկման ընթացքում կողմերի ներկայացուցիչները կարող են հրավիրել մասնագետներ (խորհրդատուներ, փորձագետներ եւ այլն): Գործատուն պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ հաշտեցման հանձնաժողովի աշխատանքների համար:
ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշտեցման հանձնաժողովները ձեւավորվում են կոլեկտիվ աշխատանքային վեճի կողմերի հավասար թվով ներկայացուցիչներից: Հաշտեցման հանձնաժողովի անդամների ընդհանուր թիվը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Հաշտեցման հանձնաժողովը ստեղծվում է առաջադրված պահանջները մերժելու մասին գրավոր որոշումը պահանջներ առաջադրած կողմին տրամադրելու օրվանից հետո` յոթ օրվա ընթացքում: Հանձնաժողովի կազմը ամրագրվում է արձանագրությամբ: