ՄԱԿ ԱԽ-ն քննարկում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Քննարկումը տեղի է ունենում Հայաստանի դիմումի հիման վրա:
Օրեր առաջ ՄԱԿ ԱԽ աշխատանքները լուսաբանող Security Council Report (SCR) անկախ հետազոտական կենտրոնն էր հաղորդել, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները ուրբաթ առավոտյան Լիբիայի վերաբերյալ խորհրդակցություններից հետո քննարկելու են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ Ֆրանսիայի առաջարկով։
Աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ միացմամբ: