Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհն արգելափակված է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ խաթարելով այնտեղ բնակվող տասնյակ հազարավոր էթնիկ հայերի համար առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիությունը, գրել էHuman Rights Watch-ը։
Փակված ճանապարհը թույլ չի տալիս նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դուրս գալ այդտեղից: Հաղորդվում է, որ ավելի քան հազար մարդ արգելափակված է այս կամ այն կողմից, որտեղ չեն կարողանում հասնել իրենց տները: Նրանց թվում կան տասնյակ երեխաներ, ովքեր դպրոցական ճամփորդության էին մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան, և այժմ նրանց արգելված է վերադառնալ իրենց տները։
«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների», – ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: «Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովվեն ազատ տեղաշարժը և ապահովվեն մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին: Որքան երկար լինի հիմնական ապրանքների մատակարարման խափանումը, այնքան ավելի մեծ է վտանգը քաղաքացիական անձանց համար»: