«Սասնա ծռերը» որոշել են եկող տարեսկզբից՝ հունվարի 2-ից սկսած, շուրջօրյա հավաքներ ու երթեր իրականացնել եւ արդեն «բրոնյա» են արել միաժամանակ ե՛ւ Ազատության հրապարակը, ե՛ւ Մատենադարանին հարող տարածքը՝ հունվարի 2-21-ը։
Իրազեկման դիմումը ներկայացրել է կուսակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը։ Դիմումում նշել են, որ հավաք-հանրային քննարկում են իրականացնելու, ինչպես նաեւ երթ՝ ավանդական երթուղով․ Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով։ Իրազեկել են նաեւ, որ պատրաստվում են վրաններ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն քաղաքապետարանը մերժել է։
Երեկ ԱԺԲ-ն՝ զինվորական համազգեստներով, ակցիա էր անում նաեւ ՄԱԿ-ի գրասենյակի առաջ, կոչ էին անում ՄԱԿ-ի խաղաղապահներ տեղակայել Հայաստանում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում