Զինվորական ծառայությունը 10 տարի երկարաձգելու հնարավորություն կլինի. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ պատգամավորներ Գուրգեն Մելքոնյանն ու Արմեն Խաչատրյանը նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Այս նախագծի ընդունման պարագայում հնարավորություն է ստեղծվելու, որ պայմանագրային զինծառայողներին ավելի երկար ժամկետով ծառայությունը շարունակեն եւ պայմանագրային զինվորական ծառայությունից զորացրված, սակայն տարիքային սահմանափակում ունեցող եւ կրկին ծառայության անցնելու ցանկություն հայտնած ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի նախկին զինծառայողներին զինվորական ծառայությանը կկարողանան ներգրավվել:

Այսպիսով, օրենքի նախագծի համաձայն մինչեւ 10 տարի ժամկետով զինվորական ծառայությունը երկարաձգելու հնարավորություն է սահմանվում զինվորական ծառայության սահմանային տարիքի հասած բոլոր կազմերի պայմանագրային զինծառայողների համար, ինչպես նաեւ այդ ժամկետի ընթացքում հնարավորություն է տրվում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնել զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրացած ավագ եւ բարձրագույն սպայական կազմերի նախկին զինծառայողներին՝ անկախ վերջիններիս կողմից պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից:

Ն.Հ.




Լրահոս