Բերեզովսկին գնահատել է Հայաստանի հավաքականի հնարավորությունները Եվրո-2024-ի ընտրական փուլում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի հեռանկարները Եվրոպայի 2024թ.-ի առաջնության ընտրական փուլում: «Արդյունքը շատ կարևոր է ցանկացած թիմի համար, բայց չպետք է մոռանալ, որ Հայաստանի հավաքականում վերջին շրջանում շատ երիտասարդներ են հայտնվում։ Կարևոր է, որ նրանք ավելի արագ անցնեն դժվարություններն և կուտակեն փորձ։ Եթե երիտասարդ սերնդի կայացման գործընթացը համաժամանակյա անցնի արդյունքի հետ, ապա դա, ընդհանուր առմամբ, հիանալի կլինի, ինչպես հեքիաթում: Մեր համար այժմ հիմնական խնդիրը ժամանակակից ֆուտբոլին հարմարվելն է», – ասել է Բերեզովսկին։

Նա նշել է, որ Հայաստանը խմբի ֆավորիտը չէ, որում ընդգրկվել են ավելի հայտնի և փորձառու հավաքականներ: «Քանի դեռ մրցաշարը չի սկսվել, ֆավորիտներ չկան։ Ինչպես կմեկնարկեն խաղերը, տեղի կունենան երեք-չորս հանդիպում, այդ ժամանակ կլինեն և ֆավորիտներ, և հետնապահներ։ Մենք հո բուքմեյքերներ չենք, որ շանսերը գնահատենք», – ասել է Բերեզովսկին։




Լրահոս