Հունվարի 5-ին` ժամը 09։41-ին, Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Հրդեհը մարվել է ժամը 13:42-ին: Այրվել է մոտ 12 հա բուսածածկույթ, որից 2500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից տեղում սահմանվել է հերթապահություն։
Հիշեցնենք, որ հունվարի 4-ին, ժամը 14։16-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտավազ գյուղում՝ Մարմարիկի ջրամբարի մոտակա սարում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:41-ին: Ստացված տվյալների համաձայն՝ այրվում է 12 հա խոտածածկույթ, որից 2500 քմ-ն անտառածածկ տարածքում:
Ժամը 20:32-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարարական ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 14 և «RARE ջրերի» գործարանի անվտանգության 10 աշխատակից: