Կառավարությունը կարմիր գծերի միայն կարմիր գույնից կհրաժարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունն օրենքի նախագիծ է շրջանառել, ինչը ենթադրում է, այսպես ասած, «կարմիր գծերի» գծանշում այսուհետ կարող է այլ գույնով կատարվել:

Ըստ նախագծի նախնական տարբերակի՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի եւ վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում նախատեսվում է հետևյալ փոփոխությունը կատարել. «Այն ավտոկայանատեղը, որի համար նախատեսվում է վճարի գանձում, պետք է առանձնացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված գույնին ու ձևին համապատասխան գետնանշումով»:

Նիկոլ Փաշինյանն, հիշեցնենք, ընդդիմադիր եղած ժամանակ հաճախ էր խոսում ու քննադատում ավտոկայանատեղիների համար առաձնացված «կարմիր գծերը»: Այժմ, փաստորեն, Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է հրաժարվել «կարմիր գծերի» միայն կարմիր գույնից:

Սևակ Վարդումյան




Լրահոս