ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արփինե Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ազատել են զբաղեցրած պաշտոններից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Համբարյանին ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից:
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Սարգսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է վարչապետի հրամանագրերում: