ArmLur.am-ի-ի հավաստի տեղեկություններով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում:
Պատգամավորը հարցաքննվել է որպես վկա:
Մեզ հետ զրույցում Օհանյանը հաստատեց տեղեկությունը.
«Քիչ առաջ եմ ԱԱԾ-ից դուրս եկել, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել»,-ասաց նա:
ArmLur.am-ի-ի բացառիկ տեղեկություններով՝ Օհանյանին հարցաքննել են իր՝ ՊՆ նախարար եղած ժամակվա գործունեության հետ կապված:
Քրիստինա Մուշեղյան