Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգներում գտնվող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանին։
Ինչպես նշում է Երվանդ Թարվերդյանը, Արտաշես Քասախյանի հետ քննարկել են Սփյուռք Հայաստան կապերի ամրապնդման, զարգացման եւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։ Հանդիպման մասնակիցները երկուստեք դատապարտել են Ադրբեջանի գործողությունները կապված Լաչիչնի միջանցքի հետ։

Երվանդ Թարվերդյանի խնդրանքով Քաղաքապետ Քասախյանը ներկայացրել է Գլենդելի կառավարման համակարգային մոդելը։ Ըստ Թարվերդյանի, դրանցից որոշները հետագայում կարող են ներդրվել Երեւանի կառավարման ոլորտում։
«Միացյալ Հայաստան» կուսկացության նախագահը խնդրել է Արտաշես Քասախյանին ներկայացնել սփյուռքի ակնկալիքները Հայաստանից, ինչին ի պատասխան Արտաշես Քասախյանը շնորհակալություն է հայտնել և նշել, որ իրեն առաջին անգամ է, երբ հարցնում են, թե՞ ինչ կարող է անել Հայաստանը սփյուռքի համար։ Գլենդելի քաղաքապետը նշել է, որ առաջիկայում կներկայացնեն համատեղ գործողությունների ծրագիր։

Երվանդ Թարվերդյանը եւ Արտաշես Քասախյանը քննարկել են նաեւ Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարները՝ դրանում սփյուռքի հնարավոր մասնակցությունը։ Գլենդելի քաղաքապետը նաեւ անհանգստացել է, որ արդեն գրեթե երկու տարի է Հայաստանը նոր գլխավոր հյուպատոս չի նշանակում Կալիֆորնիայի նահանգում, որտեղ հայազգի բնակչությունը գերակշռում է։




Լրահոս