Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունն այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ: Հայտարարության մեջ նշվում է, թե Ազգային ժողովը խստորեն դատապարտում է սույն թվականի դեկտեմբերի 3-ին եւ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակով Հայաստանն Արցախն իրար կապող Լաչինի միջանցքը փակելու սադրիչ քայլերը:
Նշվում է նաեւ, որ այս հայտարարության տեքստով նրանք կոչ են անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի սադրիչ քայլերը ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ եւ ձեռնարկել ՄԱԿ-ի կանոնադրությունից բխող գործողություններ: Հիմնական զեկույցով հանդես եկավ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում