Օրերս լրացավ ռեգգի ոճի մեջ հանդես եկող «Ռեինկարնացիա» խմբի 10-ամյակը: Նրանք էլ որոշեցին ծննդյան տարեդարձը նշել իրենց երկրպագուների հետ` համերգ տալով Ազատության հրապարակում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե այս 10 տարիների ընթացքում ինչու են այսքան քիչ ձայնասկավառակներ թողարկել, խմբի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը պարզաբանեց, որ դա ամենեւին էլ չի նշանակում, որ իրենք չեն աշխատել: Ունեցել են բազմաթիվ բացօթյա եւ անվճար համերգներ: Նոյեմբերի սկզբին էլ խումբը կներկայացնի նոր տեսահոլովակ, իսկ մոտ ապագայում միանգամից 2 ձայնասկավառակ, բայց մի տուփի մեջ: «Գնելով մի սկավառակ, կստանաք երկուսը, դրանից էլ լավ բա՞ն»,-նշեց խմբի անդամներից մեկը:
ԿՐԿԻՆ ԾՆՈՒՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ