Այս օրերին բոլորն ուշադրությամբ հետևում են Արցախում կատարվող իրադարձություններին եւ հանգուցալուծում սպասում։ Բոլորը սպասում եւ կարծում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է ստորագրի պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատելու որոշումը։
Սակայն Armlur.am-ի բացառիկ տեղեկություններով, Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը չի ազատելու Ռուբեն Վարդանյանին։ Մեր տեղեկություններով, այսօր ամբողջ օրն Արցախում տարբեր հանդիպումներ են եղել՝ անելիքները հասկանալու, որոշում կայացնելու համար եւ ի վերջո եկել են եզրակացության, որ այս փուլում պետք չէ նման բան անել։
Նիստի մանրամասները կհայտնենք առավոտյան