ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Հայաստանում ժողովուրդը չի սիրում ոստիկաններին եւ չի վստահում: Ղարաբաղում արդյո՞ք սիրում են եւ վստահում:

Գագիկ Ասատրյան, 50 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տեսանկյունից մենք ունենք որոշ տարբերություններ, երեւի դա գալիս է նրանից, որ Արցախն անցել է բավականին ծանր պատերազմական ճանապարհ: Պատերազմի ժամանակ մեր ոստիկանները, կարելի է ասել, եղել են այն մարդիկ, որոնք առաջիններից մեկն են նետվել պատերազմական գործողությունների մեջ, նույնիսկ այն ժամանակ, երբ կազմավորված չէր բանակը: Հետեւաբար ոստիկանների հանդեպ այստեղ կա մի քիչ այլ մոտեցում` ոչ դասական, որը մի շարք երկրներում ակնհայտ երեւում է: Վստահությունը կա, եւ նշեմ, որ այս պահի դրությամբ Արցախում ոչ մի ոստիկան` լինի ճանապարհատրանսպորտային, թե սովորական ոստիկան, փող չի վերցնում, դա բացառված է:

ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե հավատանք ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի հավաստիացմանը, ապա աշխարհը կարող է օրինակ վերցնել Արցախից: Չի գտնվի մի երկիր, որի իշխանությունը, այն էլ երբ խոսքը ոստիկանական համակարգի մասին է, նման ինքնավստահությամբ բացառի կոռուպցիան: Եթե այդպես է, ապա պարզ է, որ բնակչությունն էլ ուսադիրավորներին կսիրի:




Լրահոս