Կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը 5-րդ անգամ (2016, 2017, 2019, 2020, 2023) նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը։
Հայաստանի շախմատի 78-րդ առաջնության վերջին տուրում Մարիա Գևորգյանը սև խաղաքարերով հաղթել է Նվարդ Հայրապետյանին։
Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:
«Շնորհավորում ենք Մարիային՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Հայաստանի շախմատի կանանց առաջնության 2023 թվականի չեմպիոնը Մարիա Գևորգյանն է»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: