Հունվարի 18-ին Ստամբուլի ամենահայտնի եւ մեծ համերգասրահներրից մեկում կայացավ պոլսահայ սիրված երգչուհի Սիբիլի երկար սպասված մենահամերգը: Երգչուհին ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է համերգի մանրամասների եւ տպավորությունների մասին:
«Երկարատեւ դադարից հետո որոշեցի Կ. Պոլսում հանդես գալ մենահամերգով: Համերգն ինձ համար շատ սպասված էր եւ անհամբերությամբ էի սպասում այդ օրվան, իհարկե այն անցավ շատ լավ, բարձր տրամադրությամբ, ամենակարեւորը գոհ էին ե՛ւ երաժիշտները, ե՛ւ հանդիսատեսը: Բեմում մոտ 45 երաժիշտ կար, ինչպես նաեւ ունեի յուրահատուկ հյուրեր Հայաստանից ժամանած:
Հատուկ համերգի համար Հայաստանից եկել էին Beautified Project rock խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանը, Հրանտ Çizmeciyan-ի ղեկավարությամբ Հրանտ Դինք վարժարանի հայկական երգչախումբի սաները, համշենցի հայտնի երգչուհի Aysenur Kolivar-ը, սիմֆոնիկ եւ փոփ նվագախումբը, մաեստրո Sibil Arsenyan-ի հետ եւ 20 հայկական երգ հրամցրեցինք հանդիսատեսին»,-նշեց երգչուհին:
Վերջինիս խոսքով՝ մենահամերգի մասին շատ դրական արձագանքներ է լսել ոչ միայն հայ համայնքի կողմից, այլ նաեւ թուրքերի. «Հունվարի 18-ին համերգի ընթացքում հնչել է նաեւ նոր երգ՝ Համո Սահյանի խոսքերով, որը երգել են Հրանտ Դինք վարժարանի երաժշտության ուսուցիչ Hrant Çizmeciyan-ի հետ:
«Եթե հովանավոր լինի, ապա կուզենամ գործիքավորել այդ երգը»,-ասաց Սիբիլը:
Այս ամենից բացի ունեմ նաեւ նոր երգեր, որոնք պետք է կյանքի կոչվեն Հայաստանում: Իսկ համերգի վերջում մեծ անակնկալ եղավ հանդիսատեսի համար: Հրանտ Դինքի մահվան 16 տարելիցի առթիվ էկրան բարձրացավ նրա նկարն, ու բոլորս միասին երգեցինք նրա ամենասիրելի երգերից մեկը՝ «Սարի աղջիկը»:
Իսկ թե երբ է պատրաստվում այցելել Հայաստան, Սիբիլն ասաց, որ դեռ անորոշ է, հստակ չգիտի՝ երբ կարող է նորից գալ մայր հայրենիք:
Լիդա Եղիազարյան