ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պաշտոնյաները կարող են տուգանվել 100 հազար դրամով. նոր կանոններ դրոշը պահելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի արդարադատության նախարարությունն առաջարկում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: Մասնավորապես՝ ՀՀ դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել, որպես ընդհանուր պահանջ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այդ պահանջները խախտելու դեպքում տուգանք կնշանակվի: Իսկ Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: ՀՀ դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

Հայաստանի Հանրապետության դրոշը` ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղության հակառակ 90 աստիճանով շրջել, այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի: Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

Այս օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի: Իսկ ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 30000-50000 դրամի չափով: Պաշտոնատար անձինք այդ պահանջները խախտելու համար կտուգանվեն 70000-100000 դրամի չափով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս