Ի՞նչ անել, երբ մերժել են տրամադրել վաճառվող մսի որակի ստուգման հավաստագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ներկայացնում է «Հարց քաղաքացիներից» շարքը:

ՀԱՐՑ. Ցանկացել եմ տեսնել վաճառվող մսի որակի ստուգման հավաստագիրը, սակայն մերժել են․ ի՞նչ անել եւ ո՞ւմ դիմել:

Սուսաննա Վարդազարյան 48 տարեկան

ՊԱՏԱՍԽԱՆ. Մսի վաճառքով զբաղվող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պարտավոր է ունենալ որակի ստուգման հավաստագիր, որով հաստատվում է վաճառվող մսի որակի համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին£ Մսի վաճառքով զբաղվող այն անձինք, որոնք չունեն որակի ստուգման հավաստագիր, իրավունք չունեն իրականացնելու մսի վաճառք՝ այն էլ այնպիսի մսի վաճառք, որի ծագումը անհայտ է կամ ստուգում չի անցել£Եթե մսի վաճառք իրականացնողը չի ներկայացնում որակի ստուգման հավաստագիրը և հրաժարվում է նաև վաճառքի ներկայացված միսը վաճառել Ձեզ, ապա Դուք իրավունք ունեք այդ մասին ահազանգել ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն:

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ձեր ահազանգի հիման վրա ստուգում կիրականացվի մսի վաճառքով զբաղվով տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, եւ եթե հայտնաբերվի ՀՀ օրենսդրության պահանջների խախտում, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վարչական պատասխանատվության կենթարկի տնտեսվարողին առանց որակի ստուգման վկայականի մսի վաճառքով զբաղվելու համար եւ կարգելի նրա կողմից այդպիսի գործունեության ծավալումը:




Լրահոս