Պլաստիկ վիրաբուժության դիմողների թիվը Հայաստանում տարեց տարի ավելանում է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Մարիամ Մանուկյանը: Պարզվում է՝ «Բեսթ Լայֆ»-ի մասնագետների օգնությանը դիմում են ոչ միայն տեղացիները, այլեւ՝ արտերկրի բազմաթիվ քաղաքացիներ:
Մասնագետի խոսքով, Հայաստանում ամենատարածված պլաստիկ վիրահատությունը բլեֆառոպլաստիկան է, նույն ինքը՝ կոպերի պլաստիկ վիրահատությունը: Կոպերի պլաստիկ վիրահատությունը (բլեֆարոպլաստիկան) ամբողջ աշխարհում գնալով ավելի մեծ տարածում է ունենում: Այն կարող է իրականացվել ինչպես էսթետիկ, այնպես էլ ֆունկցիոնալ նպատակներով: Վիրահատության այս տեսակն իրենից ներկայացնում է վերին կամ ստորին կոպերի ձգում, ճարպային ճողվածքների, աչքերի տակի պարկերի, կնճիռների և ծալքերի հեռացում:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում կատարվում է նաեւ աշխարհում ամենատարածված պլաստիկ վիրահատության տեսակներից մեկը մամոպլաստիկան (կրծքերի մեծացում կամ փոքրացում): Նշենք, որ այն ցուցված է կանանց կրծագեղձերի չափերի փոփոխության, դեֆեկտների վերացման և համաչափություն ապահովելու դեպքում: Բացի այս, հղիությունից և կերակրելուց հետո, հաճախ կանանց մոտ նկատվում է կրծքերի թուլացում, որի դեպքում նախկին տեսքի վերականգնման համար առաջանում է կրծքի մաշկի ձգման անհրաժեշտություն:
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Մարիամ Մանուկյանի խոսքով, այսօր, սակայն շատերը դիմում են նաեւ կրծքագեղձերի փոքրացման համար:
Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ դիմողները հիմնականում 25-ից մինչեւ 40 տարեկան կանայք են: Պարզվում է՝ մասնագետին մոտենում են հայտնի դերասանուհու լուսանկարով եւ խնդրում, որպեսզի իրենց կրծքերը նման լինի այդ դերասանուհու կրծքերին:
Ի դեպ, շատերին հետաքրքրում է՝ արդյոք իմպլանտների տեղադրումը վտանգ է ներկայացնում մարդու առողջությանը: Սակայն ՙԲեսթ Լայֆ՚-ի պլաստիկ վիրաբույժը խորհուրդ է տալիս չմտահոգվել: Ավելին, մասնագետն ասում է, որ կինը իմպլանտի տեղադրումից հետո կարող է հղիանալ, անգամ կրծքով կերակրել իր երեխային: Բայց ամենակարեւորը՝ մամոպլաստիկայից հետո լիովին փոխվում է կնոջ կյանքի որակը:
Ի դեպ, տեղեկացնենք նաեւ, որ «Բեսթ Լայֆ»-ում կատարվում է նաեւ լիպոսակցիա: Նշենք, որ լիպոսակցիան վիրահատական միջամտություն է, որի ընթացքում հատուկ լուծույթների ներարկման միջոցով իրականացվում է մարմնի տարբեր հատվածների ճարպային կուտակումների քայքայում և հեռացում:
Զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ ոչ միայն կանայք են դիմում լիպոսակցիայի, այլեւ՝ տղամարդիկ:
Գեղեցիկ արտաքին բոլորն են ցանկանում ունենալ: Իսկ պլաստիկ վիրաբուժությունն այդ հարցում մեծ հնարավորություններ է տալիս: Չէ որ պլաստիկ վիրաբուժության շնորհիվ կարող եք ունենալ այնպիսի արտաքին տեսք, ինչպիսին դուք եք երազում: Կարեւոր է, սակայն, թե ում եք վստահում Ձեր երազանքն իրականացնելու համար:
Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան