Ազգային տոնի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիս Հիփքինսին: Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարօրություն և հետագա առաջընթաց:
Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ հիմնված մեր կառավարությունների և ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա:
Լիահույս եմ, որ առաջիկայում կկարողանանք երկկողմ միջպետական հարաբերությունները բարձրացնել որակական նոր մակարդակի՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»: