Հայաստանը թունավորված է նախագահական համակարգով, եւ մեր երկրի միակ փրկությունը նախագահական համակարգից ազատվելու մեջ է,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում նախագահական համակարգը թունավոր է: Խոսելով Հայ առաքելական եկեղեցուն հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության նախաձեռնության մասին` ՀՅԴ պատգամավորը նկատեց, որ սա շատ նուրբ հարց է, եւ պետությունը պարտավոր է հատուցել ամենատարբեր` մասնավորապես խորհրդային տարիներին եկեղեցու կրած դժվարությունները:Անդրադառնալով Երեւանի քաղաքապետ Կարեն Կարպետյանի հրաժարականին` Հովհաննիսյանը նկատեց, որ “շան գլուխը թաղված է” անձնական դրդապատճառների մեջ, որոնք հարցազրույցի ժամանակ հիշատակել էր նախկին պաշտոնյան: “Կարծում եմ ադմինիստրատիվ բնույթի են եղել հակասությունները: Եթե մարդուն վստահում ես մի ոլորտ, չպիտի տնօրինես նրա գործողությունները: Ի վերջո, դա Կարեն Կարապետյանի գործն էր, միաժամանակ՝ չեմ կարծում, որ նա բարձր ռոճիկի կարիք ուներ”,- նշեց խորհրդարանականը:
Վ.Հաովհաննիսյան.Երկրի միակ փրկությունը նախագահական համակարգից ազատվելու մեջ է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ