Արցախի Մարտունի քաղաքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:10-ին Արցախի ՆԳ նախարարության Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ ժամը 16:05-ի սահմաններում, նշված փողոցում Մարտունի քաղաքի 34-ամյա բնակիչ Դ. Ա.-ն, վարելով «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ, հարվածել երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել ճամփեզրից դուրս։

Պատահարի հետևանքով վերջինս ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժհաստատություն, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։




Լրահոս