Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին փետրվարի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունինը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին փետրվարի 14-ից 16-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան»,- մեջբերում է նրա խոսքը Xinhua գործակալությունը։