ԱՄՆ Տեխաս նահանգի երկու տարեկան աղջնակը սխրանք է գործել: Դեպքը տեղի է ունեցել Հյուսթոն քաղաքում, երբ աղջնակի մայրը հանկարծակի կորցրել է գիտակցությունը եւ ուշագնաց եղել: Երկու տարեկան երեխան, ով հազիվ մեկ-երկու բառ էր խոսում, չի կորցրել իրեն եւ վերցնելով մայրիկի բջջայինն ու հիշելով տատիկի համարը` զանգահարել է նրան: Տատիկը, լսելով երեխայի լացի ձայնը, շտապօգնություն է զանգահարել: Տեղ հասած բժիշկներին հաջողվել է փրկել մոր կյանքը: Առեղծվածային է, թե ինչպես է երկու տարեկան երեխան հիշել տատիկի համարը: Երեխային մեգահերոսի կոչում են տվել:
2-ԱՄՅԱ ՄԵԳԱՀԵՐՈՍԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ