ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վիրահատության է ենթարկվել․ հեռացվել է մաշկի չարորակ ուռուցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարեհաջող վիրահատվել է։ Հեռացվել է մաշկի չարորակ ուռուցքը։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի բժիշկ Քևին Օ’Քոնորին։

Ըստ նրա, փետրվարին անցկացված բիոպսիան հաստատել է ամերիկայի առաջնորդի մոտ բազալ բջջային կարցինոմայի առկայությունը։ Քևին Օ’Քոնորն ասել է, որ ամերիկացի առաջնորդի մաշկը վիրահատությունից հետո «լավ է ապաքինվել»։

Բիոպսիան ցույց է տվել, որ վնասվածքը բազալ բջջային քաղցկեղ է: Նրա խոսքով՝ հետագա բուժում չի պահանջվում։ Բայդենը պետք է շարունակի հետագա հսկողությունը մաշկաբանի հետ։




Լրահոս