Մարտի 4-ին, արտակերգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ին Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Խանջյան 33 հասցեում գործող «Կոկտեյլ» հոթելից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու, որը մարտի 5-ին հիվանդանոցում մահացել էր: Վերջինս Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյան էր:
Ըստ shamshyan.com-ի կասկածյալը Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանն է:
Իսկ ինչն էր եղել դանակահարության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մարգարյանը հունվարի 31-ին իրավապահներին բողոք է ներկայացրած եղել Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Շահնազարյանի դեմ, որը իրավապահները ընդունել են վարույթ: Անցել է մի քանի ամիս, եւ Էրիկ Շահնազարյանը, հանդիպելով Թաթուլ Մարգարյանին, պահանջել է բողոքը հետ վերցնել եւ ստացել է մերժում, որից հետո դանակով հարվածել և կյանքից զրկել է Թաթուլ Մարգարյանին:
Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քնար Մանուկյան