ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

35 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին, ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ եւ հանցավոր անգործության հետեւանքով Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան զանգվածային հայկական ջարդեր, որին զոհ գնացին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ երեխաներ, կանայք եւ ծերեր, իսկ հազարավորները բռնի տեղահանվեցին։ Սումգայիթյան ջարդերի կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միացէլ է հայերին` սգալով եւ տուրք մատուցելով 1988թ. Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Աշխատանքի ընթացքում ստացել եմ մարմնական վնասվածք։ Ի՞նչ իրավունքներ ունեմ, ի՞նչ կարող եմ անել եւ ո՞ւմ դիմեմ։

Վարդան Դարբինյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը եւ պաշտոնը պահպանվում են մինչեւ աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամության կարգի որոշումը։ Աշխատողի աշխատունակությունը չվերա­կանգնվելու եւ հաշմանդամության կարգը որոշվելու դեպքում գործատուն իրավունք ունի լուծել աշխա­տան­քային պայմանագիրը, սակայն գործատուն պարտավոր է հոգալ աշխատողի հիվանդանոցային այն ծախսերը, որոնք անմիջականորեն փոխկապված են աշխատանքի ընթացքում ստացած մարմնական վնասվածքի հետ։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այն դեպքում, երբ աշխատողի ստացած մարմնական վնասվածքները կապ չունեն աշխատանքի հետ, ապա ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին մեկ տարվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր: Ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը պահպանում է նաեւ իր աշխատավարձը եւ իրավունք ունի այն ամեն ամիս ստանալու գործատուից, թեկուզեւ նա չի ներկայանում աշխատանքի։

 

 

 

 

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀԱՐՑ. Ես գրառում եմ արել սոցցանցում, եւ այն արտատպել են: Դա օրինակա՞ն է:

Լարիսա Վարդումյան (22 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե Ձեր կողմից կատարված գրառումը հանդիսանում է Ձեր ստեղծագործական մտքի արդյունք՝ բանաստեղծություն, պատմվածք, երգի բառեր կամ այլ ստեղծագործություն, ապա այն պաշտպանվում է հեղինակային իրավունքով։ Ստեղծագործություն հանդիսացող գրառումը հրապարակելու պահից ծագում է դրա նկատմամբ անձի հեղինակային իրավունքը, եւ դրա օգտագործման համար յուրաքանչյուր այլ անձ պարտավոր է ստանալ Ձեր թույլտվությունը եւ համաձայնությունը՝ հղում կատարելով հեղինակին։

Եթե Ձեր գրառումը կամ հրապարակումը տարածվել է այլ օգտատերերի կողմից, ապա անհրաժեշտ է ?իմել Ձեր գրառումն օգտագործած անձին/անձանց՝ պահանջելով.

-հեռացնել գրառումը կամ

-ավելացնել հեղինակին կամ աղբյուրին հղումը։

ՀՀ արդարադատության նախարարոթյան անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բացի դա, հարկ է նշել, որ գրեթե բոլոր սոցցանցերում հնարավոր է կարգավորել հրապարակման լսարանը, այսինքն՝ հասանելի դարձնել հրապարակումը միայն ընկերների, ընկերների խմբի, կոնկրետ մարդկանց կամ առհասարակ բոլորի համար: Յուրաքանչյուր անձ ինքնուրույն կարող է որոշել, թե իր սոցիալական կայքում բացված այս կամ այն էջում կատարվող գրառումները կամ այլ հրապարակումները ովքեր, տեսնեն եւ ինչպիսի հասանելիություն ունենան։ Ըստ այդմ, հրապարակման մասին իրենց կարծիքը հայտնելու կամ այն տարածելու ազատ հնարավորություն ունի ցանկացած անձ, որին այդ գրառումն ի սկզբանե հասանելի է դարձրել գրառում կատարած անձը, եւ դրա համար պարտավոր չէ նախապես թույլտվություն խնդրել:

 

 

 

 

 




Լրահոս